ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ Էդվարդ Ասրյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Էդվարդ ԱՍՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- նշված է հրամանագրի մեջ: