Ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել եւ հակառակ ուղղությամբ են շրջել ռուս խաղաղապահների շարասյունը, հայտնում է Minval-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Նախորդ օրը, ժամը 17:15-ին, ադրբեջանական բանակի անցակետում զննության համար կանգնեցվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների շարասյունը՝ բաղկացած 1 БТР 82А եւ 3 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներից, որը Աղդամով շարժվելիս է եղել Ասկերան-Աղդեր եթուղով։ Եվ մեքենաների զննության ժամանակ դրանցից մեկի բեռնախցիկում քնելու գորգերի միջեւ ընկած հատվածում հայտնաբերվել է առնվազն հինգ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Ի պատասխան առանց փաստաթղթերի զենքի եւ զինամթերքի փոխադրման կանոնների կոպիտ խախտման՝ ավտոշարասյունը կանգնեցվել եւ հետ է ուղարկվել»,- ասվում է ադրբեջանական ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ։