Այսօր՝ հուլիսի 23-ին, Ռուսաստանը «Կալիբր» թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի ծովային առևտրային նավահանգստի վրա։

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից երկու հրթիռ է խոցվել։

«Երկու հարված են հասցրել նավահանգստի ենթակառուցվածքին», - նշվում է հաղորդագրության մեջ

Ժողովրդական պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ հրթիռակոծությունից հետո հրդեհ է բռնկվել Օդեսայի նավահանգստում։