հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ ընդունված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը ցավոք բժիշկները փրկել չկարողացան։ Մեզ հայտնի դարձավ, որ մահացած զինվորը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, ապրում էր ծնողների եւ քրոջ հետ։

Այս տեղեկությունը irakanum.an-ի հետ զրույցում հաստատեց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։ Մահացած զինվորը նախորդ տարի էր զորակոչվել բանակ։