Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային մինչեւ 550 մլն դոլարի անվտանգության լրացուցիչ փաթեթի մասին, հայտնում է CNN-ը։

Օգնությունը բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի համար 75000 փամփուշտ եւ չբացահայտված քանակությամբ լրացուցիչ զինամթերք է ներառում:


Ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմի՝ իշխանության գալուց ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 8.8 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել անվտանգության ոլորտում: