Ռուսական զորքերն առաջ են շարժվում Բախմուտի և Ավդեևկայի ուղղությամբ: Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում։ Նշվում է, որ ռուսական զորքը գնդակոծել է բնակավայրերի տարածքները։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսներն ամեն կերպ փորձում են ճեղքել ուկրաինացիների պաշտպանությունը և հարմար դիրքեր գրավել Դոնեցկի շրջանում ու այնտեղից շարունակել գրոհները Կրամատորսկի և Բախմուտի ուղղությամբ: