ՀՀ զինված ուժերի զորամասերում օգոստոսի 16-ին մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Պարապմունքների մեկնարկին զորամասերում անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման ընթացքում անձնակազմի գործողությունները։

Մարտավարաշարային պարապմունքների անցկացումը միտված է ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգի հստակեցմանը, մարտական խնդիրների կատարման նախապատրաստական գործողությունների կատարելագործմանը։