Բաքուն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով քարտուղարություն ստեղծելու մասին։

Նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը։ Որոշմամբ ստեղծվել է հանձնաժողովի քարտուղարություն՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը կազմակերպելու համար։