Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները օդային հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:

«Հաշվեհարդարի ժամը եկել է», – գրված է Թուրքիայի ՊՆ Twitter-յան էջում։

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:

Ըստ թուրքական լրատվականների՝ հարձակմանը ներգրաված են եղել ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև հրետանու ստորաբաժանումներ: Աղբյուրները չեն բացառում օդային գործողությունից հետո անդրսահմանային գործողության ցամաքային մասի իրականացումը։