ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի հրդեհից։

Հունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։