Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) ուկրաինական երկու անօդաչու է խփել Սեւ ծովի երկնքում։ Այս մասին տեղեկացրել է Սեւաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը։

«Այս պահի իրավիճակը. խփվել է 2 անօդաչու թռչող սարք Սեւ ծովի երկնքում։ Մեր ուժերը եւ ՀՕՊ միջոցները շարունակում են հետ մղել գրոհը»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։ Նահանգապետը նաեւ բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել, տեղեկացրել է «Ведомости»-ն։

Փետրվարի 9-15-ին Սեւաստոպոլի բնակիչները մի քանի անգամ ուժեղ ձայներ են լսել շրջանում։ Ռազվոժաեւի խոսքով՝ ռուս զինվորականները հրետանային հաշվարկների վարժանքներ են իրականացնում։ Նախօրեին՝ փետրվարի 15-ին, տեղի են ունեցել ՀՕՊ միջոցների վարժանքներ, նշել է նա։ Նահանգապետն ընդգծել է, որ իրադրությունը քաղաքում հանգիստ է։ Նա բնակիչներին կոչ է արել չանհանգստանալ։