Չինաստանը հինգշաբթի առեւտրային եւ ներդրումային պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ռազմական կապալառուներ Lockheed Martin-ի եւ Raytheon-ի դեմ՝ Թայվանին զենք մատակարարելու համար՝ ակտիվացնելով կղզու ժողովրդավարությունը մեկուսացնելու ջանքերը, որին իշխող կոմունիստական կուսակցությունը հավակնում է որպես իր տարածքի մի մաս, հայտնում է The Associated Press-ը:

Ընկերություններին արգելվում է ապրանքներ ներմուծել Չինաստան կամ երկրում նոր ներդրումներ կատարել, հայտարարել է երկրի առեւտրի նախարարությունը:

Դեռ պարզ չէ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ տուգանքները Lockheed Martin-ի կամ Raytheon-ի վրա:

Թայվանը Չինաստանից առանձնացել է 1949 թվականին քաղաքացիական պատերազմից հետո։

Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները լարված են Թայվանի անկախությանն ԱՄՆ-ի աջակցության պատճառով։