Յենս Սթոլթենբերգը, ով 9 տարի գլխավորել է ՆԱՏՕ-ն, շուտով կլքի իր պաշտոնը. դա տեղի կունենա 2023 թվականի աշնանը։ Այս տեղեկությունը հաստատել է ինքը՝ Դաշինքի ղեկավարը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն արժանի մարդ կգտնի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Միաժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը չի պատասխանել այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք մնալ իր պաշտոնում, եթե անդամ երկրների ներկայացուցիչներն իրեն դա խնդրեն։