Թայվանը հայտարարել է մեկ օրում կղզու շուրջ 19 չինական ռազմական ինքնաթիռների եւ ժողովրդական ազատագրական բանակի չորս ռազմանավերի հայտնաբերման մասին: Այս մասին հայտնում է Taiwan news-ը՝ վկայակոչելով թայվանցի զինվորականների հայտարարությունը։

Նրանց տվյալներով՝ ժողովրդական ազատագրական բանակի 19 ինքնաթիռներից երեքը գտնվում էին Թայվանի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտում։ Երկու Shenyang J-11 կործանիչներ հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը։


Նույնականացման գոտու հարավարեւմտյան անկյունում նկատվել է Shaanxi Y-8 հականավային ինքնաթիռ։

Ի պատասխան՝ Թայվանն ուղարկել է ինքնաթիռներ, ռազմածովային նավեր եւ ցամաքային բազավորման հրթիռային համալիրներ՝ ժողովրդական ազատագրական բանակի ինքնաթիռներին եւ նավերին հետեւելու համար։