Նախօրեին Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Հրաչյա Սարուխանյանը Երեւանից էր, 1 տարի 2 ամսվա զինծառայող էր:

«Հրաչյան խոհարարական էր ավարտել, հետո գնաց ծառայության, որ հետ գար, աշխատեր»,-ասաց նա:

Հրաչյան տան միակ որդին էր, ունի երկու քույր:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով:

Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

241636198_1743473789184433_1240092022943413817_n.jpg (204 KB)