Իսրայելի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի հարձակվել են Գազայի հատվածի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին։

Հրետակոծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորեքշաբթի ավելի վաղ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, որոնցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական տարածքում գտնվող գործարանին:

«Այս գիշեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, որոնցից չորսը որսացել է «Երկաթե գմբեթը»: Երկրորդ ահազանգից հետո ևս չորս հրթիռ է արձակվել Գազայի հատվածից և ընկել բաց տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP) հայտնել էր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռների արձակման մասին։