Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Անադոլուն։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Աքարի եւ Օսթինի հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային եւ ՆԱՏՕ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերը։

«Կողմերն ընդգծել են Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության մասին համաձայնագրի երկարաձգման կարեւորությունը, իրենց գոհունակությունը հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության կապակցությամբ, ինչպես նաեւ նշել F-16 մարտական ​​ինքնաթիռների գնման եւ արդիականացման նախագծի արագ եւ դրական ավարտի մասին։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած լրացուցիչ աջակցության՝ երկրաշարժից Թուրքիային հասցված վերքերը բուժելու համար, գրում է թուրքական լրատվամիջոցը։