Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:


Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է»,- ասվում է հաղորդագրությունում: