Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, կդառնար 84 տարեկան. Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև, նախ և առաջ, ազնիվ մտավորական և պարզ մարդ: Այս մասին գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախի հերոսի կյանքի պատմությունը հայրենիքին նվիրվելու, հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է:


Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը»: