Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» է իրականացնում՝ փորձելով վերջ տալ 9 տարի առաջ սանձազերծված պատերազմին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երեքշաբթի օրը պետական ​​մրցանակների հանձնման արարողության ժամանակ Ռուսաստանի ղեկավարն ասել է. «Մեզ հաճախ ասում են, և մենք լսում ենք, որ Ռուսաստանը ինչ-որ պատերազմ է սկսել։ Ո՛չ։ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության օգնությամբ փորձում է կասեցնել մեր դեմ, մեր ժողովրդի դեմ մղվող այս պատերազմը, որի մի մասը պատմական անարդարության պատճառով հայտնվել է պատմական ռուսական պետության սահմաններից դուրս, սակայն դա չի խանգարում, որ նրանք շարունակեն մնալ մեր ժողովուրդը»։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանն անում է ամեն ինչ նրանց պաշտպանելու համար։ Եվ, իհարկե, ամեն ինչ կանի դրա համար։