Պետության կողմից վերահսկվող հնդկական Export-Import Bank-ը (EXIM) մտադիր է երկարաժամկետ էժան վարկեր առաջարկել հնդկական զենք գնելու համար ավանդաբար Ռուսաստանից զենք գնող այն երկրներին, որոնք մեծացել են քաղաքական կամ վարկային ռիսկերով: Դրա մասին հայտնում են Reuters-ի աղբյուրներին հղումով։
Այս ջանքերի շրջանակում, բացատրում են գործակալության աղբյուրները, Դելին ավելացրել է իր ռազմական կցորդների թիվը նշված երկրներում՝ հեշտացնելու նրանց հետ զենքի գործարքների շուրջ բանակցությունները: Առաջին հերթին դրանք Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներն են։
ԱՊՀ-ում ռուսական զենքի ավանդական գնորդներից մեկն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական զենքի նկատմամբ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) իր մասնակցությունը սառեցրած Հայաստանն է։
«Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը, Reuters-ի տեղեկության առնչությամբ, «Ведомости»-ին հիշեցրել է, որ մարտի սկզբին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Հնդկաստանի հետ քննարկվում է «ժամանակակից կառավարվող օդային հրթիռների համատեղ մշակումն ու արտադրությունը, ինչպես նաև Ռուսաստանին բարեկամ երրորդ երկրներ ռազմական արտադրանքի համատեղ արտադրության և առաջմղման հնարավորությունը»:
Հնդկաստանը իսկապես փորձում է զենք արտահանող դառնալ, դա Դելիի վաղեմի կարգախոսն է եղել, և այս ծրագիրը որոշակի հիմքեր ունի, ասում է ՝ Պրիմակովի անվան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի կենտրոնի կրտսեր գիտաշխատող Գլեբ Մակարևիչը: Նա նշում է, որ Հնդկաստանի կառավարությունը փորձում է աջակցել սեփական պաշտպանական արդյունաբերությանը, ոչ միայն զենք արտադրողներին խրախուսելով «Make in India» ծրագրի շրջանակում Հնդկաստանում ռազմական տեխնիկա ստեղծել, այլև արտահանման հնարավորություններ ստեղծելով։
Հատկապես ուշագրավ է Հայաստանի հետ կնքված պայմանագիրը, թեև այս հաջողությունը մեծապես կարելի է բացատրել ներկա պայմաններում ռուսական արդյունաբերության զբաղվածությամբ։ Մակարևիչը նշում է, որ ներկայում պահանջված հնդկական զենքերից շատերը ստեղծվել են ռուսականի հիմք վրա։ «Միևնույն ժամանակ, այն սպառնալիքը, որ հնդկական զենքը կկարողանա ինչ-որ տեղ իրականում փոխարինել ռուսականին, քիչ հավանական է»,- կարծում է փորձագետը։
ՌԴ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի կարծիքով՝ Հնդկաստանի սահմանած նպատակները չափազանց հավակնոտ են։ Առայժմ կարելի է ասել, որ հնդկական պաշտպանական արտադրանքը, չնայած գրավիչ գներին, դեռ բավական հում է։ Հնդկական զենքի գնորդները, մասնավորապես՝ն Հայաստանը և Շրի Լանկան, դրանում համոզվել են մի շարք մոդելների շահագործման սեփական փորձից։ Միևնույն ժամանակ, երրորդ երկրների շուկաներում Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը ներուժ ունի. օրինակ, ռուս-հնդկական «Брамос» գերձայնային հրթիռը գնել են այնպիսի երկրներ, ինչպիսին են Ինդոնեզիան և Ֆիլիպինները, թեև վերջինս գրեթե երբեք ռուսական զենք չի գնել: