Իսրայելական բանակը Իրանի վրա հարվածների ժամանակ արդեն ոչնչացրել է Իսլամական Հանրապետության «երկիր–երկիր» դասի հրթիռային կայանքների մեկ երրորդը, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է ավելի քան 120 հրթիռային կայանք, որը կազմում է իրանական ռեժիմի հրթիռային կայանքների ընդհանուր թվի մեկ երրորդը», - ասել է բանակը։

Բանակը նշել է, որ անցյալ գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը կարողացել են ոչնչացնել իրանական 20 բալիստիկ հրթիռ «դրանց արձակումից մի քանի րոպե առաջ Իսրայելի թիկունքում»։

Այս գիշերային հարձակումներին մասնակցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 50 կործանիչներ և այլ ինքնաթիռներ, որոնց առաքելության մի մասն էր հրթիռային կայանքների ոչնչացումը, հավելել է մամուլի ծառայությունը։ Բացի հրթիռային կայանքներից, նրանք հարձակվել են հրթիռային պահեստների և հրամանատարական կետերի վրա, որտեղ նախապատրաստվում էին Իսրայելի տարածքի վրա նոր հարձակումներ, հայտնել է բանակը։