Ադրբեջանում հայտնաբերվել է զինծառայողի դիակ: Փաստը արձանագրվել է Գյանջա(Գանձակ) քաղաքում:

Ինչպես հայտնել են АПА գործակալությանը Քյափազի շրջանի ոստիականական բաժանմունքից, հայտնաբերվել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, Աղդամի շրջանի բնակիչ 1989 թվականին ծնված Ջաֆարով Վուղար Սուլեյման օղլուի դիակը:

Մարմինը հայտնաբերվել է Գյանջա քաղաքի Նաիմանով պողոտայում ճանապարհի եզերքին աճող ծառի ճյուղից կախված: Ենթադրվում է, որ զինվորը ինքնասպան է եղել:
Չնայած որ ներքին զորքերի մամլո ծառայության ղեկավար, փոխգնդապետ Տարան Մամեդովը հաստատել է, որ տեղի է ունեցել նման դեպք, սակայն նշել է, որ Ջաֆարովը չի եղել սովորական ճանապարհով զինովորական ծառայության կանչված զինվոր չի եղել: Նա եղել է պայմանագրային զինծառայող, ով շարունակել է մնալ բանակում պարտադիր զինծառայության ժամկետի ավարտից հետո: