Ամերիկյան MQ-20 Avenger անօդաչու թռչող սարքը ցուցադրել է իր կարողությունը՝ խափանելով պայմանական սահմանախախտ ինքնաթիռի թռիչքը ուսումնական օդային մարտում։

Ժամանակակից հարձակողական անօդաչու թռչող սարքերը թռիչքի բնութագրի առումով այժմ գործնականում չեն զիջում ավանդական կործանիչներին։ Մշակողների առջև ծառացած հիմնական խնդիրը ծրագրային ապահովման օգտագործումն է՝ անօդաչու թռչող սարքերին սովորեցնելու համար հավասարը-հավասարին հակազդելու թշնամու ցանկացած տեսակի ինքնաթիռի։

MQ-20 Avenger-ը դարձել է սենսորների և ծրագրային ապահովման փորձարկման հարթակ օդային մարտերի հնարավոր սցենարներում՝ շնորհիվ իր քիչ տեսանելիության, հաղորդում է Տեխկուլտը։ Զորավարժությունների ընթացքում այն ​​խափանել է կառավարվող կործանիչ՝ օգտագործելով Anduril ընկերության որոնման և հետևման (IRST) սենսոր, որն, ի տարբերություն ռադարի, հնարավորություն է տալիս ջերմային ճառագայթման միջոցով հետևելու ախոյանին՝ առանց ինքնաբացահայտվելու։

 

Անօդաչու թռչող սարքի ներկառուցված համակարգիչը ստեղծել է թիրախի հետևման ֆայլ, կանխատեսել է դրա ուղղությունը և հաշվարկել խափանման մանևրը։ Այնուհետև ԱԹՍ-ն կրակ բացելու և պայմանական կրակոց արձակելու ինքնուրույն որոշում է ընդունել։ Հեռաչափությունը հաստատել է դիպուկ «հարվածը» թիրախին։

Բացի դրանից, մարտական ​​իրավիճակից ելնելով, անօդաչու թռչող սարքը պահպանել է թռիչքի կանոնակարգերը՝ հետևելով դրա ներկառուցված ծրագրին, որը MQ-20 Avenger-ին ագրեսիվ մանևրելու հնարավորություն է տալիս: Եվ վերջապես, ԱԹՍ-ն շարքային թռիչք է իրականացրել՝ պահպանելով ուղղությունը, արագությունը և բարձրությունը, խուսափելով գետնի խոչընդոտների հետ բախումներից և ժամանակին անջատվելով ինքնավար թռիչքից՝ հանձնարարված առաքելությունն իրականացնելիս: