Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք,
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք...(Հ. Սահյան)

Մայիսի 20-ը Գևորգի ծննդյան օրն է.կբոլորեր 39-ը,եթե...

...1993 թ. դեկտեմբերին հուսահատ թշնամին լայնածավալ հարձակման էր անցել Օմարի լեռնանցքում:Զորամասի հրամանատարին խնդրելով՝Գևորգ Ղազարյանը պահակային վաշտից տեղափոխվել էր մոտոհրաձգային գումարտակ,որպես գնդացրորդ:Այս անգամ մարտի դաշտ մեկնելուց առաջ՝դեկտեմբերի 31-ին,շատ կարճ ժամանակով եկավ տուն՝ծնողներին թողնելով իր վերջին լուսանկարը:
Ծանր ու դաժան կռիվ էր ընթանում Քելբաջարում:Հունվարի 19-ին՝մարտերից մեկի ժամանակ,առանց խուճապի պետք էր կազմակերպել տղաների հարկադիր նահանջը և զինվորներին հնարավորություն տալ պաշտպանական նոր դիրքեր գրավել:Նահանջի ժամանակ հակառակորդի գնդակից վիրավորվում է հրամանատար ավագ-լեյտենանտ Վլադիմիր Վերդյանը:Գևորգը սողալով մոտենում է նրան՝փորձելով դուրս բերել կրակի գծից:Այդ ժամանակ Գևորգը մեջքից վիրավորվում է,և շարժվելն անհնարին է դառնում:Նկատելով վիրավորներին՝նենգ թշնամին ոգևորվում և առաջ է շարժվում,բայց Գևորգն «անակնկալ» ուներ նրանց համար:Երբ արդեն մեկ տասնյակից ավելի ազերիներ մոտեցել էին տղաներին,Գևորգը,գրկելով հրամանատարին,քաշում է վերջին նռնակի օղակը...
Նրա սխրանքը բարձր է գնահատվել.1997 թ. Գևորգ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով,<> կրծքանշանով:
Հերոսացած,անմահացած տղաներն են Եռաբլուրում:Երկար ձգվող արահետներից մեկը տանում է դեպի Գևորգի շիրմաքար:Հարազատների,զինակիցների,մտերիմների համար նրա ծննդյան օրը՝մայիսի 20-ը,սկսվում է Եռաբլուրից: