Գագիկ Հովհաննեսի Ստեփանյան (1967 - 1994) - Արցախյան ազատամարտի հերոս:

Գագիկ Ստեփանյանը 1992 - 1994 թթ. ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Գորիսի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Տավուշի, ԼՂՀ Բերձորի (Լաչին), Քարվաճառի (Քելբաջար) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Գագիկ Ստեփանյանը հերոսաբար զոհվել է 1994 թվականի մարտի 16-ին՝ միայնակ մարտնչելով հակառակորդի ստորաբաժանումների դեմ՝ այդպիսով ապահովելով իր զինակիցների դուրս գալը թշնամու շրջափակումից:

Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով: