Շահեն Զինավորի Մեղրյան (1952 - 1993) - Արցախյան ազատագրական շարժման գործիչ, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար:

Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988 թ., ով առաջիններից էր, որ զգաց շրջանի պաշտպանության անհնարինությունը առանց մարտական ջոկատների՝ այդպիսով սկսելով կազմակերպել զինված ջոկատներ։

1991 թվականին Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ ազատագրվել են Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: 1992 թվականին Հաթերք գյուղում կազմակերպել է պարտիզանական ջոկատ և ԼՂՀ հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի, Գյուլիստանի ազատագրական մարտերին, Սարսանգի հիդրոհանգույցի ռազմական գործողությանը՝ պարտության մատնելով ադրբեջանական բանակի Գերանբոյի գնդին:

Շահեն Մեղրյանը զոհվել է 1993 թվականի ապրիլի 17-ին՝ Շահումյանի շրջանում:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով: