Սամվել Սարգիսի Շահմուրադյան (1955 - 1992) - Արցախյան ազատամարտի հերոս, հասարակական - քաղաքական գործիչ, գրող, լրագրող:

Սամվել Շահմուրադյանը բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում: «Արծիվ - մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին:

Սամվել Շահմուրադյանը զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մատույցներում:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: