Էդվարդ Սպարտակի Ավետիսյան (1961 - 1992) - ազատամարտիկ, Հայկական բանակի մայոր:

Էդվարդ Ավետիսյանը 1990 - 1992 թվականների ընթացքում Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական և Վահան - Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտում. Էդվարդ Ավետիսյանը և ևս 11 ազատամարտիկներ 1992 թ. օգոստոսի 8-ին, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: