Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ ԼՂՀ շփման գծում հայերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման արդյունքում զոհվել է 3 ադրբեջանցի զինվոր: Համաձայն տեղեկատվության ականը պայթել է անձնակզմի թաքստոցում, ինչի արդյունքում էլ զինծառայողները մահացել են: 

Ինչպես տեսնում ենք ադրբեջանական կողմը կրկին աղավաղում է փաստերը և հայկական կողմից ներկայացնում որպես ագրեսորի: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից շարունավում են հաղորդվել կեղծ տեղեկություններ հայկական կողմի գործողությունների մասին: 

Համացանցային բլոգերները արդեն իսկ հրապարակել են մահացած զինվորների անունները: Դրանք են ՝ Էլշան Էֆենդիեվը, Սանան Իսաեվը և Վուգար Գասիմովը: 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՊՆ հաղորդման համաձայն՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի: