ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը փետրվարի 13-ից 22-ը Պերմ քաղաքում մասնակցել է Պատանի հայրենասերների 13-րդ միջազգային հավաքին: Վարժարանի սաները միջազգային մրցույթում կրկին բարձր արդյունքներ են գրանցել և զբաղեցրել են պատվավոր երկրորդ տեղը:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը Երևան` «Զվարթնոց» օդանավակայան կժամանի փետրվարի 23-ին, ժամը 15.15-ին` SU 1860 չվերթով: