Դրանց արդյունավետությունը տեղում փորձարկել էին ՀՀ ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանն ու ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

Հրակնատն ամրաշինական կամ այլ պաշտպանական կառույցների պատերում գնդացիրներից, հրանոթներից և ականանետներից կրակի վարման, ինչպես նաև դիտարկման համար բացվածքն է:

Aysor.am-ի հաղորդմամբ, զորավարժություններից անմիջապես հետո հրակնատի ներկայացված մոդելը սկսել են կիրառել շփման գծի ողջ երկայնքով տեղակայված մարտական հենակետերում:

Աղբյուրի հաղորդմամբ, Արցախի հարավային ու հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի անձնակազմերը վստահեցրել են, որ նոր հրակնատն արդյունավետ է ինչպես կրակի արդյունավետության բարձրացման, այնպես էլ՝ դիտորդի անվտանգության ապահովման տեսանկյունից:

Դրանք երկաթից են, ինչը հակառակորդի կրակոցներից պաշտպանում է մեր զինվորին և ունեն զենքի տեղադրման համար հատուկ անցք: Սա՝ դիրքապահների խոսքով՝ հնարավորություն է տալիս հնարավորինս անշարժացնել զենքն ու դիպուկ կրակոց կատարել: