ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների կուրսանտները մայիսի 15-20-ը կմասնակցեն Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի (օտար լեզու) եզրափակիչ փուլին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։