Տեսանյութում ձեր ուշադրությանն է ներկայացվում ռուսական բանակի առաջավոր մշակումները։ Այս փչովի մոդելները կրկնում են ռազմական տեխնիկան, հրթիռային կայանները, տանկերը, ինքնաթիռները և կատարում են իրենց հիմնական առաքելությունը՝ խաբել հակառակորդին։

100 մետր հեռավորությոն վրա արդեն իսկ դժվար է տարբերել մոդելը մարտական տեխնիկայից։

Բացի տեսքի իդեալական նմանակումից, հատուկ սարքավորումների միջոցով այս մակետները արձակում են ջերմություն՝ ինչպես իրական տեխնիկան։