Այսօր, Գյումրի քաղաքի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին:

Ցավոք սրտի, Պերմյակովի միջադեպից հետո ռուսական կողմը դասեր չքաղեց: Ինչպես երևում է, կարգապահությունը 102-րդ ռազմաբազայում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, որի արդյունքում ռուս զինվորների միջև գժտություններն անցում են կատարում ֆիզիկական բռնության:

Տվյալ միջադեպի պատճառները, նախնական վարկածով, ռազմաբազայի ներսում տարաձայնությունները և անհաշտություններն են եղել, ինչն էլ հանգեցրել է սպանության:

Կարծում եմ` գոնե այս միջադեպից հետո այդ ռազմաբազայի կարգապահական համակարգը պետք է փոխվի: Զինվորի կերպարը պետք է ասոցացվի անվտանգության և ապահովության հետ, այլ ոչ թե անկարգության և բեսպրեդելի:

Արման Ղարիբյան