«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն, Գալուստ Սահակյանի որոշմամբ, կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ ստորագրված ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով ՌԴ-ն արդիական զենք է մատակարարելու ՀՀ ԶՈՒ-ին:

Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այս գումարի շրջանակներում ՀՀ-ն կարող է ստանալ հայտնի «Իսկանդեր Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր, որը համարվում է ռուսական հրթիռաշինության լավագույն մշակումներից մեկը եւ ունի բավական բարձր տեխնիկական բնութագրեր:

Թե ռուսների ինչի՞ն է պետք, որ ՀՀ-ն զինված լինի «Իսկանդեր Մ» համակարգերով՝ կարող է մի քանի բացատրություն ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում