Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին 200 մլն դոլար պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու նպատակով։ Այս մասին ՀՀ խորհրդարանում հուլիսի 2-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։

Նրա խոսքով՝ վարկը կտրամադրվի 13 տարով, որոնցից առաջին երեք տարին՝ արտոնյալ պայմաններով՝ 3 տոկոս տոկոսադրույքով։

 Նազարյանը ընդգծեց, որ հայկական կողմը վարկը կօգտագործի 2015-2017թթ.։

«Դա Հայաստանին թույլ կտա գնել ժամանակակից սպառազինություններ՝ դրանով իսկ Հարավային Կովկասում ապահովելու ուժերի հավասարակշռություն»,- ասաց Նազարյանը։

Արդեն նշել էինք, որ այսօր  ԱԺ-ն, Գալուստ Սահակյանի որոշմամբ, կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ ստորագրված ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով ՌԴ-ն արդիական զենք է մատակարարելու ՀՀ ԶՈՒ-ին: 

Փաստորեն, իսկապես «Իսկանդեր Մ»-ն գալիս է Հայաստան։