Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ և ռազմական հետախուզության ղեկավարության հետ կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական թեմաների, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկումներ: