ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ մարզումների ընթացքում անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, հակամարտող կողմերի տարանջատման և չեզոք գոտու ստեղծման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, խաղաղապահ ռազմավարական կարողությունների զարգացման գործնական պարապմունքներ:

«Բաղրամյան» զորավարժարանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ընդգծելով զորավարժությունների անցկացման կարևորությունը, նշել է. « Աշխարհի մի շարք «թեժ կետերում» իրավիճակն ակնհայտորեն լարված է, և անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի կիրառումը: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործնական հմտությունների զարգացումը միտված է հնարավոր խաղաղապահ գործողությունների նախապատրաստմանը: ՀԱՊԿ-ն պետք է մշտապես պատրաստ խաղաղապահ ուժերի կիրառմանը»:

ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ. դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ: