ՌԴ ՊՆ-ն խոստանում է մեծացնել օդային հարվածների ինտենսիվությունը, որոնք իրականացվում են Սիրիայում ռուսական ինքնաթիռների կողմից։ Հաղորդվում է, որ 3 օրվա ընթացքում ՌԴ-ն Սիրիայում իրականացրել է ավելի քան 60 մարտական թռիչք, ինչի արդյունքում մեծ նյութատեխնիկական վնասներ հասցրել ԻՊ ռադիկալ խմբավորմանը։

Երեկ ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ ոչնչացվել է Սիրիայի Ռաքա քաղաքի մոտակայքում գտնվող ԻՊ-ի հրամանատարական կետ։ Արդյունքում ոչնչացվել է նաև գետնի տակ գտնվող բունկեր, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և զինամթերք։

Մեկ օրվա ընթացքում ռուսական օդային ուժերը հարվածներ են հասցրել էքստրեմալ խմբավորման 9 օբյեկտների։ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ ահաբեկիչների մեջ սկսվել է խուճապ, ինչի արդյունքում հարյուրավոր իսլամիստներ փորձում են ներթափանցել Եվրոպա՝ փախստականի տեսքով։

Նեկայացված տեսանյութերում ցուցադրվում է ռուսական օդային ուժերի կողմից հասցվող հարվածները։