Արաբական բլոգոլորտին հղելում տալով՝ ռուսական աղբյուրները գրում են, որ հերթական ճշգրիտ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է հիմնականում Դամասկոսի հատվածում գործող «Իսլամի բանակ» (արաբ. «Ջայշ ալ-Իսլամ») ահաբեկչական խմբավորման ղեկավար Զահրան Ալուշը:

Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա ռուսական զինվորականները Սիրիայում աշխատում են նախանձելի օպերատիվությամբ և արդյունավետությամբ, քանի որ ընդամենը երկու օր առաջ էր, որ Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկչական այս «բանակը» պատերազմ էր հայտարարել Ռուսաստանին:

Վարդան Ոսկանյան-Facebook