ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են զինամթերքի արտահանման 2014թ.-ի տվյալները տարբեր երկրների կողմից հրապարակված: Հաշվետվություններում որպես ներմուծող պետություն է հանդես գալիս նաև Հայաստանը: 

Ներկայացված ռումինական հռչակագրում նշված է, որ 2014թ.-ին այս երկիրը Հայաստան է ներմուծել 130 հատ 7.62 մմ տրամաչափի դիպուկահարային հրացան: Ինչպես տեղեկանում ենք razminfo-ից, Հայաստան են ներմուծվել նաև իտալական արտադրության 55 ատրճանակ: