Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.), հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Նշենք, որ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 ժամկետային հայ զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ: