Ռուս օդաչուները, ովքեր Սիրիայում ռմբակոծում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը, պատասխանել են ահաբեկիչներին Եգիպտոսում և Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների համար:

Տեսանյութը հրապարակել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Տեսանյութում ռուս օդաչուները կործանիչների հրթիռների վրա գրում են «մերոնց համար», «Փարիզի համար»:

Նշենք, որ Ռուսաստանը Սիրիայում սկսել է «Հատուցում» գործողությունը, իսկ ահաբեկիչները մասսայաբար փախչում են: