ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Սիրիայում ռուսական «Су-24» ռազմական ինքնաթիռի կործանումը՝ ասելով, որ ահաբեկչության կողմնակիցները Ռուսաստանի մեջքին հարված են հասցրել: 

Պուտինը մասնավորապես ասել է. «Սա հարված է, որը մեր մեջքին հասցրել են ահաբեկիչների կողմնակիցները: Ինքնաթիռը խփվել է թուրքական «F-16» ինքնաթիռից՝ «օդ-օդ» հրթիռի միջոցով Սիրիայի տարածքում»: