Ռուսաստանը սպասում է, որ Թուրքիայն ներողություն կխնդրի Սիրիայում խոցված ռուսական ռմբակոծչի կործանման համար, ինչպես նաև հուսով է, որ այս հանցագործության համար պատասխանատու անձիք կպատժվեն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում մեջքին հասցված դավաճան հարվածները նրանց կողմից, ում մեջ հակաահաբեկչական պայքարում մենք գործընկեր և դաշնակից էինք տեսնում: Ի նկատի ունեմ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռմբակոծչի կործանման միջադեպը: Այն ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ Սիրիայի երկնքում հակասում է ողջամտությանը և միջազգային օրենքին»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: