Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12.50-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք մարզի Թթուջուր գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա ականանման առարկա է հայտնաբերել:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Թթուջուր-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է հաուբիցի չպայթած արկ (122մմ) առանց պայթուցիչի, ինչը տեղափոխվել է զորամաս: