Սիրիացի ապստամբները կրակ արձակելով թաքստոցից ոչնչացնում են ահաբեկիչներին: Այսպես կոչված «Սիրիայի չափավոր ընդդիմությունը» հրթիռի ճշգրիտ հարվածով ոչնչացնում է բեռնատար մեքենա: Զինատեսակը, որը նրանք օգտագործում են, կոչվում է TOW և պատկանում է ամերիկացիներին:

Կադրերում երևում է, որ խոցվելուց հետո մեքենան այրվում է, իսկ անցնող մեքենաների միջից մարդիկ են դուրս գալիս և փորձում օգնել այրվող զինյալին: