Այսօր՝ հունվարի 26-ին, կլրանար Հայոց Բանակի հերոս Արամայիս Ոսկանյանի 20-ամյակը: 

Արամայիսն այս տարվա հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել:

Արամայիս Յուրիկի Ոսկանյանը ծնվել է 1996թ.: Մերօրյա հերոսը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր և սովորում էր Երևանի Պետական ագրարային համալսարանում: