ՌԴ Պաշտպանության նախարարությունը Սիրիայում ոչնչացրել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալներ «վարժեցնող» դաշտային ճամբար: Գործողության արդյունքում ոչնչացվել է ավելի քան 20 ահաբեկիչ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: 

Կինսիբբա քաղաքի մոտակայքում գտնվող թիրախը ուսումնասիրվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, ինչից հետո էլ որոշում է կայացվել այն ռմբակոծել: Գործողության ժամանակ օգտագործվել է Су-24М տեսակի ռմբակոծիչ: